Լին Թրեյսին հավաստիացրել է, որ մեծ ջերմությամբ է հիշելու Հայաստանում իր դիվանագիտական ծառայության տարիները

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:

Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել դեսպան Թրեյսիի դիվանագիտական ծառայությունը Հայաստանում և շնորհակալություն հայտնել հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված նրա անձնական ջանքերի համար:

Իր խոսքում նախագահ Խաչատուրյանը շեշտել է, մասնավորապես, այն հանգամանքը, որ դեսպանի դիվանագիտական առաքելությունը համընկավ Հայաստանի համար ծանր ժամանակաշրջանի հետ, և այդ կապակցությամբ նշել է դեսպան Թրեյսիի կատարած ծավալուն աշխատանքի կարևորությունը թե՛ դիվանագիտական ճակատում, թե՛ հանրային ընկալումների տեսանկյունից:

Դեսպան Թրեյսին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ մեծ ջերմությամբ է հիշելու Հայաստանում իր դիվանագիտական ծառայության տարիները և հնարավորինս հետևելու է այս ընթացքում մեկնարկած բարեփոխումների իրականացման ընթացքին՝ մասնավորապես դատական համակարգում:

Հանդիպման ավարտին երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել հնարավորինս պահպանել աշխատանքային շփումները:

Նախագահ Խաչատուրյանը հաջողություն է մաղթել Լին Թրեյսիին հետագա գործունեության մեջ:

Related posts

Երևանում դիմակավորված անձինք առևանգել են օտարերկրացու դստերը. ինչպես, որտեղ և ում հետ է հայտնաբերվել երեխան

Պուտինն ինձ ասեց, որ անպայման պատասխան հարված կհասցնի Ուկրաինային. Թրամփ

Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր գրառում է արել