Իրանն ակնկալում է, որ իշխանափոխությունից հետո Սիրիայի հետ հարաբերությունները կշարունակվեն

Իրանական կողմը Սիրիայում իշխանափոխության ֆոնին ակնկալում է, որ երկու երկրների հարաբերությունները կշարունակվեն ընդհանուր շահերի և միջազգային իրավական պարտավորությունների կատարման հիման վրա, ասվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Իրանի և Սիրիայի հարաբերությունները երկար պատմություն ունեն և միշտ եղել են բարեկամական: Մենք ակնկալում ենք, որ Դամասկոսի հետ մեր հարաբերությունները կշարունակվեն երկու երկրների խելամիտ և հեռանկարային մոտեցմամբ՝ հիմնված ընդհանուր շահերի և միջազգային իրավական պարտավորությունների և համաձայնագրերի պահպանման վրա», – նշում են Իրանի արտգործնախարարությունից։

Related posts

Բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար․ ԿԲ

ԱՄՆ-ը 50% մաքսատուրք կսահմանի Կանադայից ներմուծվող մեքենաների և բեռնատարների համար

ՀՀ Կառավարության 2026-2031 թթ․ գործունեության ակնկալվող ուղենշային արդյունքները