Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ բուսասանիտարական վերահսկողության վերաբերյալ երկխոսությանը. Օվերչուկ

Ռուսաստանը պատրաստ է կառուցողական երկխոսություն սկսել Հայաստանի հետ բուսասանիտարական վերահսկողության վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Юнашев Live Telegram ալիքին տված մեկնաբանության մեջ։

«Խոսքը բուսասանիտարական վերահսկողության պահանջները կատարելու մասին է։ Եվ, բնականաբար, պատրաստ ենք նման կառուցողական երկխոսության։ Ցավոք, մենք տեսնում ենք, որ հայկական կողմում կան որոշ խնդիրներ, և, դրանց վերաբերյալ երկխոսություն է ընթանում»,- ասել է նա։

Օվերչուկը հիշեցրել է, որ վերջերս գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտը ՀՀ էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Հայաստանից ներմուծվող մրգերի ու բանջարեղենի հետ կապված խնդիրները ։ «Խնդիրն այն չէ, որ դրանք անորակ են, այլ որ այնտեղ կան վնասատուներ ու հիվանդություններ»,- ճշտել է ՌԴ փոխվարչապետը:

Related posts

Վարչապետը ԱԺ-ում ներկայացնում է 2027-ի բյուջեի նախագիծը . ՈՒՂԻՂ

Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում

Տեղի է ունեցել ՄԻՊ-ին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի նիստը․ ինչ է քննարկվել