«Իրական խոստում-3» գործողության շրջանակներում Իսրայելի ավիացիոն վառելիքի արտադրության օբյեկտները և էներգետիկ կենտրոնները ենթարկվել են զանգվածային հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածի։
ԻՀՊԿ մամուլի ծառայությունը նշվածի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.
«Սիոնիստական ռեժիմի հանցագործություններին և ագրեսիային ի պատասխան իրականացված «Իրական խոստում-3» համատեղ հարձակողական գործողության շարունակության շրջանակներում, այսօր Սիոնիստական ռեժիմի ավիացիոն վառելիքի արտադրության օբյեկտները և էներգետիկ կենտրոնները ենթարկվել են զանգվածային հարվածների անօդաչու թռչող սարքերի և հրթիռների միջոցով։
Իսլամական Հանրապետության զինված ուժերի հարձակողական գործողությունը կընդլայնվի և կամրապնդվի սադրանքների և ագրեսիայի շարունակության դեպքում։
ԻՀՊԿ ռազմատիեզերական ուժերի համակարգերը, երկրի ՀՕՊ միացյալ շտաբի միասնական համակարգի հրամանատարության ներքո, մարտական գոտում որսացել և ոչնչացրել են իսրայելական բանակի 3 թևավոր հրթիռ, 10 անօդաչու թռչող սարք և տասնյակ մարտական ուղղաթիռներ»։