ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ է ընտրվել Իշխան Սաղաթելյանը

Հունիսի 15-ին Հայաստանում իր աշխատանքներն է ավարտել ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 28-րդ Գերագույն ժողովը։
Այս մասին տեղեկանում ենք Դաշնակցության ֆեյսբուքյան էջից։
«Ժողովը քննել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի երկամյա գործունեությունը: Հաստատվել են ՀՅԴ Հայաստանի կազմակերպության առաջիկա երկու տարիների գործունեության սկզբունքները, առաջնահերթություններն ու անելիքները։
Քննարկումների արդյունքում կայացվել են համապատասխան որոշումներ:
Ժողովի ավարտին ընտրվել է Գերագույն մարմին` հետևյալ կազմով.
Իշխան Սաղաթելյան,
Աշոտ Սիմոնյան,
Թադևոս Ավետիսյան,
Գեղամ Մանուկյան,
Տիրան Խաչատրյան,
Պետրոս Մեղրյան,
Հակոբ Մաթիլյան,
Իգոր Սարգսյան,
Կարեն Խանլարյան,
Խաչատուր Ստեփանյան,
Գերասիմ Վարդանյան,
Արգիշտի Գևորգյան,
Քրիստինե Վարդանյան։
ՀՅԴ Գերագույն մարմինն իր անդրանիկ նիստում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ է ընտրել Իշխան Սաղաթելյանին»,-ասված է հաղորդագրության մեջ։

Related posts

Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է 250000 մարդ

Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բողոքի ցույցերի ֆոնին

Թալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է, 51-ամյա վարորդը տեղում մահացել է