Ինքնատիպ ցուցահանդես՝ գյումրեցի Հայկի մատուցմամբ

Ինքնատիպ եւ բազմաժանր ցուցահանդես Գյումրու Գեղագիտության ազգային կենտրոնում: Հեղինակը 15 -ամյա Հայկ Պողոսյանն է, որը նկարել սկսել է դեռ 7 տարեկանից: Ասում է՝ լրիվ ինքնուս, ուղղակի, ունի միտք եւ զգացմունքներ, որոնք վրձնի եւ մատիտի միջոցով փորձում է հանձնել թղթին: Ոգեշնչվում է Պիկասոյի ստեղծագործություններով: Սա հեղինակի առաջին ցուցահանդեսն է, սակայն ինչպես ինքն է նշում՝ ոչ վերջինը: Հայկ Պողոսյանը մասնագիտությամբ նկարիչ չի ուզում դառնալ, սակայն, որպես նախասիրություն, մշտապես ներկայանալու է նոր աշխատանքներով: Ցուցահանդեսին հեղինակը ներկայացրեց 80 աշխատանք:

Related posts

Չմեկնված պատմություն՝ Ֆրունզիկի ժպիտի ու տխրության միջակայքում

«Եթե այս ժողովուրդը չլիներ ես ոչինչ անել չէի կարող». Դոնարա Հարությունյանի 93 պատվաբեր տարիները

Ակտիվ շինարարություն Արթիկում, բայց ոչ առանց խոչընդոտների