«Ցայգը» հաղթել է Շիրակի մարզում ռադիոհեռարձակման մրցույթում

35 տարվա պատմություն ունեցող «Ցայգ» հեռուստառադիոընկերությունն իր գործունեության նոր փուլ է մտնում։ Շիրակի մարզում լսողական ծրագրի հեռարձակման նոր հաճախականության օգտագործման լիցենզավորման մրցույթում հաղթող է ճանաչվել «Ցայգ» ՍՊԸ-ն։ Մարզային հեռարձակման ոլորտում տասնամյակների փորձ ունեցող ընկերությունն այսպիսով հնարավորություն է ստանում հեռուստաեթերին և սոցիալական մեդիային  զուգահեռ զարգացնելու նաև սեփական ռադիոհեռարձակումը։ Երկու մասնակիցներն էլ հաղթահարել են սահմանված 46,6 միավոր անցողիկ շեմը, սակայն միավորների տարբերությունը զգալի է եղել։ «Ցայգը» հավաքել է 112 միավոր, իսկ «ՍԻԹԻՖՄ»-ը՝ 76։ Արդյունքում 36 միավորի առավելությամբ հաղթող է ճանաչվել «Ցայգ» ՍՊԸ-ն։

Related posts

Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր

Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը. ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի

ԱՄՆ ՌՕՈՒ-ի ավելի քան 10 տրանսպորտային ինքնաթիռ վայրէջք է կատարել Իսրայելի ռազմաբազաներ