Թրամփի կողմնակիցների և նրան դեմ հանդես եկողների միջև բախման ընթացքում 20- ամյա երիտասարդ է վիրավորվել

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների և նրան դեմ հանդես եկողների միջև Վաշինգտոնում տեղի ունեցած բախման ընթացքում մեկ մարդ վիրավորվել է և հոսպիտալացվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Washington Post-ը: Նշվում է, որ նա մեջքի հատվածում դանակով հարված է ստացել:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները նոյեմբերի 14-ին մայրաքաղաք Վաշինգտոնում ակցիա են անցկացրել՝ ի աջակցություն երկրի գործող առաջնորդի:

Նշվում է, որ Սպիտակ տնից 5 թաղամաս այն կողմ Թրամփի կողմնակիցների և նրան դեմ հանդես եկողների միջև բախում է տեղի ունեցել:Բախումը տևել է մի քանի րոպե, մինչ դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը:

«Կոլումբիայի շրջանի հրշեջ ծառայության ներկայացուցչի խոսքերով բախման ընթացքում 20 տարեկան տղամարդը դանակի հարվածից վիրավորում է ստացել մեջքի հատվածում և տեղափոխվել է հիվանդանոց լուրջ վնասվածքներով»,- գրել է թերթը:

Related posts

Առաջիկա օրերը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

Չաղ Ռուստամի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է, 69-ը՝ վիրավորվել