Թրամփը խոստովանել է, որ Ռուսաստանը հաղթահարել է պատժամիջոցները, բայց զգուշացրել է նորերի հնարավորության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը կարողացել է հաղթահարել Արևմուտքի կողմից կիրառված պատժամիջոցների ճնշումը, բայց զգուշացրել է նորերի հնարավորության մասին:«Մենք շատ ենք խոսել պատժամիջոցների մասին։ Չեմ կարող ասել, որ դրանք ոգեշնչում են նրան»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարել է Թրամփը՝ պատասխանելով լրագրողների հարցերին նախագահական օդանավում՝ մեկնաբանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջին հեռախոսազրույցը։Թրամփը նշել է, որ Պուտինը պրոֆեսիոնալ է և հասկանում է, որ կարող են հետևել նոր պատժամիջոցներ։«Նրան հաջողվել է հաղթահարել պատժամիջոցները»,-ասել է Սպիտակ տան ղեկավարը։

Related posts

«Հայրենի տանիքի տակ » Baby House-ի ամփոփիչ միջոցառումը

Ուկրաինական ուժերը հարվածել են Ռուսաստանին. շուրջ 380 ԱԹՍ է խոցվել

Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները. էլեկտրամատակարարումը խափանվել է