Թուրքիան դեկտեմբերի 30-ից COVID-19-ի թեստի տեղեկանքներ է պահանջելու ուղևորներից

Թուրքիան դեկտեմբերի 30-ից կորոնավիրուսի ՊՇՌ-թեստի բացասական արդյունքով տեղեկանք Է պահանջելու բոլոր ուղևորներից, որոնք երկիր են ժամանելու ավիատրանսպորտով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ուղևորները, որոնք ավիաչվերթով մեկնում են Թուրքիա կամ Թուրքիայի տարածքով այլ երկիր, պետք Է կորոնավիրուսի ՊՇՌ-թեստի բացասական արդյունքով տեղեկանք ներկայացնեն, որն արվել Է թռիչքից ոչ ավելի, քան 72 ժամ առաջ:

Կանոնն ուժի մեջ Է մտնում 2020 թվականի դեկտեմբերի 30-ի տեղական ժամանակով 12:00-ից:

Վեցից ցածր տարիքի ուղևորների համար տեղեկանք չի պահանջվի»,-հաղորդել են Turkish Airlines ավիաընկերության մամուլի ծառայությունում:

Այնտեղ նշել են, որ այն ուղևորներին, որոնք նման տեղեկանք չեն ներկայացնի տպագիր կամ Էլեկտրոնային տեսքով, չեն թույլատրի նստել ինքնաթիռ: Տեղեկատվությունը հաստատել են նաև ռուսաստանյան տուրօպերատորները:

«Տեղեկանքը պետք Է ներկայացվի անգլերեն լեզվով»,-ճշտել Է Coral Travel տուրօպերատորի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Մարինա Մակարկովան:

Թուրքիայի իշխանությունները կանոնների խստացումը բացատրել են կորոնավիրուսի ավելի վարակիչ հիմնամանրԷի տարածմամբ, որը հայտնաբերվել Է Մեծ Բրիտանիայում և մի շարք այլ երկրներում:

Ենթադրվում Է, որ նախազգուշական նոր միջոցները գործելու են մինչեւ 2021 թվականի մարտի 1-ը:

Related posts

Եթե ՌԴ շուկան 100 տոկոսով բացվի, միևնույն է՝ ջանքեր ենք գործադրելու, որ դիվերսիֆիկացիան տեղի ունենա. Փաշինյան

Մեր ցանկությունն այն է, որ իրադրությունը հնարավորինս շուտ լուծվի. Փաշինյանը՝ Իրանին տնտեսական պատերազմ հայտարարելու մասին

Արմեն Աշոտյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել շուրջ 385 միլիոն դրամ, 3 անշարժ գույք