Թուրքիայում 3,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի Մալաթիա նահանգում, 3,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

Արմենիայի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տարերային աղետների հետևանքների վերացման վարչությանը (AFAD):

Twitter-ում հրապարկված հաղորդագրության համաձայն՝ երկրաշարժը գրանցվել է Բաթալգազի շրջանում տեղական ժամանակով 12:16-ին (Երևանի ժամանակով՝ 13:16-ին):
Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 7,1 կմ խորության վրա:

Related posts

Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը

Արարատ Միրզոյանը երիտասարդների հետ կքննարկի ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները

Փրկարարի օրվան ընդառաջ վարչապետը հանդիպել է ՆԳՆ կրթահամալիրի ուսանողների հետ