Իրավապահները հայտնաբերել են փեսային վրաերթի ենթարկած աներորդուն

Սեպտեմբերի 24-ին իրավապահները հայտնաբերել են սեպտեմբերի 22-ին Երևանի Նազարբեկյան 26 շենքի բակում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայով Երևանի բնակիչ 52-ամյա Գևորգ Սարգսյանին սպանելու նպատակով վրաերթի ենթարկողին։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Երևանի բնակիչ 38-ամյա Համբարձում Հովհաննիսյանն է, առավոտյան ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են քննչական բաժին, որտեղ էլ ձերբակալվել է։

Հիշեցնենք, որ Երևանում աներորդին «Լեքսուս»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի. վիրավորը հիվանդանոցում մահացել է:

Related posts

Երևանում կկայանա Ռազմական սպորտի միջազգային խորհրդի 82-րդ համաշխարհային ասամբլեան․ քննարկում՝ ՊՆ-ում

Ախուրյանի միանձնյա պայքարից մինչև Գյումրու արտահերթ ընտրություններ

Հանդիպում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել