Արթիկում ձևավորվել է 34 ընտրական տեղամաս։ Նախնական ցուցակների համաձայն՝ համայնքում ընտրելու իրավունք ունի 30 հազար 990 ընտրող։ Ախուրյանում ձևավորվել է 38 ընտրական տեղամաս։ Նախնական տվյալներով՝ համայնքում կա 31 հազար 524 ընտրող։ Ախուրյանում ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել միայն քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը՝ 80 թեկանածուներով: Արթիկում՝ չորս քաղաքական ուժ։ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության և «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակներում ընդգրկված է 31-ական թեկնածու, «Հայրենիք» կուսակցության ցուցակում՝ 19, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում՝ 81 թեկնածու։