Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 25-ի

Թուրքիայի արևմտյան Իզմիր նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի:

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը:

Վերջին տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով կան 25 զոհ և 804 վիրավոր:

Հոկտեմբերի 30-ին Էգեյան և Մարմարա ծովերի ավազանում տեղի է ունեցել 6.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Էպիկենտրոնը հանդիսացել է Թուրքիայի Իզմիր նահանգի Սեֆերհիսար քաղաքը:

Related posts

Աննա Ամրոյանը 102 կգ է բարձրացրել և դարձել Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Դավիթ Առուշանյանի շնորհավորական ուղերձը Գյումրու օրվա առթիվ

Գյումրին նշել է քաղաքի օրը․ տոնական միջոցառումներ՝ տարբեր թաղամասերում