Հորմուզի նեղուցում բեռնատար նավ է այրվել

Հորմուզի նեղուցում ավելի քան 2 միլիոն բարել չվերամշակված նավթ տեղափոխող բեռնատար նավ է այրվել։

Սուպերտանկեր տեսակի նավը ծովային ականի է բախվել, ինչից հետո հրդեհ է բռնկվել։

ԻՀՊԿ ներկայացուցիչների խոսքով՝ լցանավը փորձել է անցնել նեղուցի ոչ թույլատրելի հատվածով՝ նախապես անջատելով տեղորոշման համակարգը։ Հնարավոր զոհերի կամ տուժածների մասին տեղեկություններ չկան։

Իրանական լրատվամիջոցների պնդմամբ՝ սուպերտանկերը նավարկությունն իրականացրել է ԱՄՆ ռազմածովային ուժերի ուղեկցությամբ։

Related posts

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կարճատև զրույց են ունեցել. տեսանյութ

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն