Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը

Ադրբեջանում կրկին մի շարք պետական հաստատությունների պաշտոնական ինտերնետային ռեսուրսների հասանելիության խափանում է նկատվում:

Խափանվել են կառավարության, էկոնոմիկայի նախարարության, պետական վիճակագրական կոմիտեի, պաշտպանության նախարարության, առողջապահության նախարարության, ինչպես նաև մի շարք այլ գերատեսչությունների կայքերը: Թե ինչն է դարձել խափանման պատճառը և երբ կվերականգնվի մուտքը՝ դեռ հայտնի չէ:

Ադրբեջանում նման խափանումներ էին տեղի ունեցել նաև հոկտեմբերի 14-ին: Կապի և տեղեկատվական անվտանգության պետական ծառայությունը հայտարարել էր պետական տեղեկատվական ենթակառուցվածքների վրա ինտենսիվ կիբեռհարձակումների մասին։

Ավելի ուշ Իրաքում գործող իրանամետ հաքերային խումբն իր վրա էր վերցրել Ադրբեջանի ավելի քան 100 պետական դոմենների վրա լայնածավալ հաքերային հարձակման պատասխանատվությունը։

Related posts

Առաջիկա երկու օրերին ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

ԱՄՆ-ում հետաձգվել է ավելի քան 8,500 չվերթ

Ձերբակալվել է թիվ 2 տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը