Թուրքիայի ԶՈւ–ն հրետակոծել է սիրիական բանակի դիրքերը. կան 1 զոհ, 4 վիրավոր

Սիրիական ԶՈւ–ի դիրքերի հրետակոծության հետևանքով կան զոհ և վիրավորներ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով տեղի ռազմական աղբյուրին։
«Հալեպի հյուսիս–արևելքում թուրքական բանակի կողմից սիրիական բանակի դիրքերի հրետակոծության հետևանքով սիրիացի մեկ զինվորական զոհվել է, 4-ը` տուժել», – ասել է աղբյուրը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի ցերեկը Ստամբուլի Իսթիքլալ փողոցում պայթյուն էր որոտացել։ Զոհվել էր 6 մարդ, վիրավորվել՝ 81-ը։ Երկրի ղեկավարությունը տեղի ունեցածը որակել է որպես ահաբեկչություն։

Related posts

Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ ԱՆ

Ջրաշիթեր և արցունքաբեր գազ․ Ֆրանսիայում բողոքի ցույցերը վերաճել են ոստիկանության հետ բախումների

«Ռուսական երկաթուղիներ»-ը դիտարկում է Թուրքիայից և Ադրբեջանից Վրաստանով բանջարեղեն մատակարարելու հնարավորությունը