Թուրքիայի Բոդրում հանգստավայրից ոչ հեռու գտնվող անտառային գոտում ուժեղ հրդեհ է բռնկվել

Թուրքիայի հարավարևմտյան Մուղլա նահանգի Բոդրում հանգստավայրից ոչ հեռու գտնվող անտառային գոտում ուժեղ հրդեհ է բռնկվել՝ հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։

Թուրքիայի անտառտնտեսության վարչությունից հայտնել են, որ կրակի մարումն իրականացվում է մեծ քանակությամբ ցամաքային և ավիատեխնիկայի կիրառմամբ:

Հրդեհը զբաղեցրել է մի քանի հեկտար տարածք։ Ուժեղ քամու պատճառով հրդեհի գոտու տարածման վտանգ կա:

Բռնկման վայրը հիմնական առողջարանային շրջաններից հեռու է, ուստի հանգստացողների համար բացասական հետևանքներ չեն նշվում:

Related posts

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել ՀՀ վարչապետին և ներկայացնել նվաճածս RAF-ի չեմպիոնական գոտին. Հարությունյան