Փրկարարներն Արզնի-Շամիրամ ջրանցքից դի են դուրս բերել

Հուլիսի 13-ին՝ ժամը 13:00-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքի կամրջի մոտակա ջրանցքում դի է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները Գետամեջ գյուղի 21-րդ փողոցի վերջնամասում՝ Արզնի-Շամիրամ ջրանցքից, դուրս են բերել քաղաքացի Լ. Բ.-ի (ծնված 1949 թ․) դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:

Related posts

«Պատգամավորը չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ»․ Վահագն Հովակիմյան

ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով Իրանում զոհվել է 53 մարդ

Բուլղարիայի խորհրդարանը համաձայնել է ԱՄՆ ռազմական ինքնաթիռներ ժամանակավորապես տեղակայել իր ռազմաբազայում