Սանկտ Պետերբուրգում հինգ պացիենտի մոտ հաստատվել է կապկի ծաղիկ հիվանդությունը

Սանկտ Պետերբուրգում կապկի ծաղիկ հիվանդության կասկածանքով հոսպիտալացված հինգ պացիենտի մոտ հաստատվել է այդ հիվանդությունը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Բոտկինի անվան վարակիչ հիվանդությունների կլինիկական հիվանդանոցից։

Հիվանդանոցի ներկայացուցչի խոսքով՝ պացիենտների վիճակը կայուն է, ախտանիշները գնահատվում են թեթևից մինչև միջին ծանրության, և նրանք շարունակում են բուժում ստանալ։

Ուրբաթ օրը «Ռոսպոտրեբնադզոր»-ի տեղական մասնաճյուղը հայտնել է, որ հինգ մարդ հոսպիտալացվել է։ Գերատեսչությունը ձեռնարկել է հակահամաճարակային միջոցառումների ամբողջական շարք, իսկ մասնագետները պարզել են այն անձանց, ովքեր շփվել են հիվանդների հետ։ Տրվել է ախտահանում իրականացնելու հրահանգ։

Մեկ օր առաջ նմանատիպ հետաքննություն էր սկսվել Մոսկվայի մարզում, որտեղ ևս հինգ մարդ ներկայումս գտնվում է բժշկական հսկողության տակ։

Related posts

Շների մասին ավելի են անհանգստանում, քան մարդկանց․ Գյումրիում թափառող շները շարունակում են բազմանալ

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի աշխատանքների ընթացքը

Շրջանառության մեջ կդրվի «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանին նվիրված արծաթե հուշադրամ