ԶՈՒ ԳՇ պետը մարտական դրոշ է հանձնել Հատուկ նշանակության ուժերի հրամանատարությանը

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը մարտական դրոշ է հանձնել Հատուկ նշանակության ուժերի հրամանատարությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
Զինվորական պատվի, արիության, Հայաստանի Հանրապետությանն անձնուրաց ծառայելու և այն պաշտպանելու խորհրդանիշ մարտական դրոշը Հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գնդապետ Լևոն Դավիդյանին հանձնելով՝ ԶՈՒ ԳՇ պետը վստահություն է հայտնել, որ զորատեսակը  շարունակելու է պատվով կատարել իր առաքելությունը։

Related posts

Ընդունվել են օրենսդրական փոփոխություններ՝ առցանց խաղային գործունեության և ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման ոլորտներում

Հուլիսի 6-ից քաղաքացիները կարող են դիմել վարելու իրավունքի վերականգնման համար․ ՆԳ նախարար

ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան| ՈՒՂԻՂ