Երևանի Գյուրջյան փողոցի շենքերից մեկի վերելակի հորանում քաղաքացին ինքնասպանություն է գործել

Օգոստոսի 15-ին՝ ժամը 12:56-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Գյուրջյան փողոցի շենքերից մեկի վերելակի հորանում քաղաքացին ինքնասպանություն է գործել. դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները վերելակի հորանից դուրս են բերել Վ․ Մ․-ի (ծնված 1992 թ.) դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:

Related posts

Ադրբեջանում արգելվել է իրանական երկու լրատվամիջոցների գործունեությունը

Քննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ արդյունավետ պայքարի ուղիները

2026-ի 1-ին կիսամյակում տնտեսական ակտիվությունը 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 7,9 տոկոսով