ԵՄ դիտորդական առաքելությունը ջնջել է ՀՀ ՊՆ հաղորդագրությունը հերքող գրառումը և հաստատել միջադեպի փաստը

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ջնջել է թվիթերյան միկրոբլոգի նախորդ գրառումը և հաստատել, որ ԵՄ դիտորդական առաքելության պարեկները ներկա են եղել իրենց պատասխանատվության տակ գտնվող տարածքում կրակելու միջադեպի։

Ուղղված գրառման մեջ նաև նշված է, որ ԵՄ պարեկները չեն տուժել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ

ԵՄ դիտորդական առաքելությունն իր Թվիթերյան միկրոբլոգում գրել էր.

«ԵՄ դիտորդական առաքելության ոչ մի պարեկ կրակի թիրախ չի եղել:

Մենք պարեկություն ենք անում հայ-ադրբեւանական սահմանային շրջաններում եւ տեղեկացնում ենք Բրյուսելին ռազմական զարգացումների մասին, այդ թվում մեր պատասխանատվության գոտում կրակոցների դեպքերի մասին»։

Մինչ այդ էլ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ օգոստոսի 15-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանց պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ:

Related posts

Ռաֆայել Գրոսսին արտահերթ նիստ կհրավիրի Իրանում ստեղծված իրավիճակի առնչությամբ

Մարալիկում «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպումը մեկ անգամ ևս ապացուցեց՝ կրթվելն ունի համախմբող ուժ

Իրանը ԱՄՆ-ի հարվածներից հետո առաջին անգամ Իսրայելի դեմ կիրառել է Kheibar հրթիռներ