Այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում Լոռու մարզի Թումանյան, Լերմոնտովո, Արմավիրի մարզի Ֆերիկ և Կոտայքի մարզի Արզնի համայնքներում

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ Լոռու մարզի Թումանյան, Լերմոնտովո, Արմավիրի մարզի Ֆերիկ և Կոտայքի մարզի Արզնի համայնքներում։ Այդ մասին հայտնում է ԿԸՀ-ն:

Ժամը 08:00-ից բացվել են բոլոր 14 ընտրական տեղամասերը, և քվեարկությունը մեկնարկել է սահմանված կարգով։

Հանձնաժողովից տեղեկանում ենք՝ ընտրական գործընթացին հնարավոր է հետևել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական տեղեկատվական հարթակներում։

Related posts

Շրջանառության մեջ կդրվի «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանին նվիրված արծաթե հուշադրամ

«ՖԼԵՇ»-ը շուրջ 28 մլն դրամ տուգանքի կենթարկվի

«Ալֆա-ֆարմ իմպորտ» ՓԲԸ-ն կենթարկվի վարչական պատասխանատվության․ կասեցվել է արտադրանքի իրացումը