Այսօր զբոսաշրջության միջազգային օրն է

Այսօր աշխարհը նշում է Զբոսաշրջության տոնը՝ ոլորտ, որը միավորում է ժողովուրդներին, կառուցում մշակութային կամուրջներ, բացում նոր հնարավորությունների դռներ և ստեղծում հիշողություններ կյանքի համար։ Այս առիթով ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն հաղորդագրություն է տարածել։

Զբոսաշրջությունը միայն ճանապարհորդություն չէ․ այն վստահելի ուղի է դեպի փոխըմբռնում, բարեկամություն և խաղաղություն։

Հայաստանը՝ իր դարավոր պատմությամբ, ոգեշնչող բնությամբ և անկեղծ հյուրընկալությամբ, դարձել է այն վայրը, որտեղ յուրաքանչյուր այցելու գտնում է իրեն հարազատ անկյուն։

«Այս տոնական օրը շնորհավորում ենք բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեն Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջության զարգացման գործում՝ զբոսավարներից մինչև ձեռնարկատերեր, հյուրանոցներից մինչև տուրիստական օպերատորներ։ Ձեր ջանքերով Հայաստանը դառնում է բաց, խաղաղ ,սիրով լի աշխարհին կապող եզակի կամուրջ»,-նշված է հաղորդագրությունում։

Related posts

44-օրյա պատերազմից 6 տարի անց

44-օրյա պատերազմից 6 տարի անց

Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի