Ադրբեջանի ներկայացուցիչը պնդեց, թե Հայաստանն «անտեսում է Հայաստանի կողմից ներխուժման և օկուպացման վերաբերյալ ճնշող արձագանքը»: Ադրբեջանը մեծապես ընդգծում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն վճիռը, որի համաձայն Հայաստանը Եվրոպական կոնվենցիայի 1-ին հոդվածի իմաստով ունեցել է իրավազորություն ԼՂ-ի նկատմամբ: Ադրբեջանը անուշադրության է մատնում այն փաստը, որ Դատարանի կողմից իրավազորության որոշումը, Դատարանի նախադեպային պրակտիկայի համաձայն, չի կարող հավասարեցվել միջազգային խախտման համար պետության պատասխանատվության արձանագրման չափանիշին: Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է ԼՂ-ը: Նույնը կարելի է ասել նաև ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի մասին, որոնք վերաբերում են ԼՂ հակամարտությանը, որոնք թյուր ներկայացվեցին Ադրբեջանի ներկայացուցչի և փաստաբանների կողմից: ԱԽ-ը Հայաստանին կոչ է արել շարունակել գործադրել իր ազդեցությունը՝ ապահովելու համար ԼՂ հայերի կողմից նորմերի կատարումը, բայց երբևէ չի նշել, որ Հայաստանը օկուպացնող պետություն է, առավել ևս՝ ագրեսոր: Այլ փոխարենը անդրադարձել է ԼՂ-ի տեղի հայկական ուժերին՝ որպես օկուպացնող ուժերի, և կողմերին կոչ արել անմիջապես վերսկսել բանակցությունները հանուն հակամարտության լուծման ՄԽ խաղաղության գործընթացի շրջանակում: Հենց այդպես են վարվել Հայաստանը և ԼՂ իշխանությունները: Ադրբեջանն ի տարբերություն միակողմանիորեն որոշել է, ինչպես նախագահ Ալիևն է ասել, որ պատերազմն անխուսափելի է, և որ ՄԽ-ը մահացած է: Եվ էլի՝ նախագահ Ալիևի խոսքով՝ հենց Ադրբեջանն է սկսել Ղարաբաղյան երկրորդ պատերազմը, ինչը Ադրբեջանի ներկայացուցիչը երեկ չհանդգնեց հերքել:
Ադրբեջանի ներկայացուցիչը Հայաստանի փաստաբանին երեկ մեղադրեց այն բանի համար, որ ադրբեջանցիները չեն ունեցել նախկինում զբաղեցված տարածքները վերադառնալու մտադրություն: Ցանկացած պարագայում, ինչպես և ՄԽ համանախագահները, այնպես էլ Հայաստանը միշտ պատրաստակամ է եղել փոխադարձության սկզբունքի վրա ապահովելու փախստականների վերադարձը, և Հայաստանը համաձայն է Ադրբեջանի ներկայացուցչի այն պնդմանը, որ նրանց վերադարձը ցանկացած բանակցության կարևորագույն բաղադրիչ է եղել, բայց հենց Ադրբեջանը հրաժարվեց ՄԽ համանախագահների բանակցային ձևաչափից: Ավելին՝ ՄԽ համանախագահների առաջարկած հիմնական սկզբունքները միայն փախստականների երկուստեք վերադարձին չէին վերաբերում, և ԼՂ-ը շրջապատող տարածքները Ադրբեջանի վերահսկողության տակ վերադարձնելուն:
Համանախագահները նաև կոչ են արել միջանկյալ կարգավիճակ ապահովել ԼՂ-ի համար, ինչը կընձեռի անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ, միջանցք, որը Հայաստանը կկապի ԼՂ-ի հետ և ԼՂ-ի վերջնական իրավական կարգավիճակի որոշումն ապագայում՝ իրավաբանորեն պարտադիր կամարտահայտության միջոցով, ինչպես նաև անվտանգության միջազգային երաշխիքներ, այդ թվում՝ նաև խաղաղապահ գործողություն: Նա նշեց, որ համանախագահներն ընդգծել էին ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը: Նման հանգամանքներում է դժվար է տեսնել, թե Ադրբեջանի ներկայացուցիչը ինչպես կարող է սույն Դատարանի առջև պնդել, թե միջազգային համայնքը մերժել է ինքնորոշման մասին հարցը:
Նա անդրադարձավ նաև Ադրբեջանի ներկայացուցչի այն պնդմանը, թե այսպես կոչված օկուպացիայի ընթացքում Հայաստանը Ադրբեջանին, ՄԱԿ-ի գերատեսչություններին և այլ միջազգային կազմակերպությունների թույլ չի տվել հասանելիություն ունենալ, որպեսզի այդ կերպ թույլ չտա Ադրբեջանին իր տարածքների ազատագրումից հետո բողոք ներկայացնել Հայաստանի ռասիստական օկուպացիայի մասին: «Ինչպես Ադրբեջանը գիտի, ո՛չ Հայաստանը, ո՛չ ԼՂ տեղացի ներկայացուցիչները երբեք չեն արգելել ՄԱԿ-ին մուտք գործել ԼՂ: Ադրբեջանի ներկայացուցչի ակնհայտորեն ոչ մի փաստարկ չներկայացրեց հիմնավորելու այս պնդումը: Իրականում հենց Ադրբեջանն էր արգելափակել ՄԱԿ-ի հասանելիությունը, Ադրբեջանն է այսօր շարունակում դա անել: Ադրբեջանն է քանիցս հրաժարվել համագործակցել ԼՂ էթնիկ հայերի, այդ թվում՝ շրջակա միջավայրի պաշտպանության և Սարսանգի ջրամբարի հետ կապված հարցերի վերաբերյալ»:
Նա ընթերցեց Հայաստանի ավարտական պնդումները:
«ՀՀ-ն ամենայն հարգանքով միջնորդում է սույն Դատարանին՝
ա. բավարարել ՀՀ ներկայացրած նախնական առարկությունը՝ կապված դատարանի իրավազորության ժամկետային շրջանակի հետ, որոշել և հաստատել, որ Դատարանը իրավազորություն չունի Ադրբեջանի այն պահանջների և պնդումների վերաբերյալ, որոնք վերաբերում են այնպիսի իրադարձությունների, որոնք տեղի են ունեցել նախքան 1996 թվականի սեպտեմբերի 15-ը. այն է՝ կողմերի համար Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի ուժի մեջ մտնելը.
բ. որպես այլընտրանք ապահովել ՀՀ նախնական առարկությունը՝ կապված պահանջի թույլատրելիության հետ, և որոշմամբ անընդունելի ճանաչել Ադրբեջանի այն պահանջները և պնդումները, որոնք վերաբերում են այնպիսի իրադարձությունների, որոնք տեղի են ունեցել նախքան 1996 թվականի սեպտեմբերին կոնվենցիայի ուժի մեջ մտնելը և անթույլատրելի և անընդունելի ճանաչել Ադրբեջանի հետփաստարկները.
գ. բավարարել ՀՀ ներկայացրած նախնական առարկությունը՝ կապված Դատարանի գործն ըստ էության քննելու իրավազորության շրջանակի հետ, և որոշմամբ հաստատել, որ Դատարանը չունի իրավազորություն քննելու ենթադրյալ բնապահպանական վնասի վերաբերյալ Ադրբեջանի պնդումները և պահանջները.
դ. բավարարել նախնական առարկությունը, որը վերաբերում է Դատարանի իրավազորության առարկայական շրջանակին, և որոշմամբ հաստատել, որ Դատարանն իրավազորություն չունի բնապահպանական ենթադրյալ վնասի մասով Ադրբեջանի պահանջների և պնդումների քննության համար»:
Աղբյուրը՝ 1lurer.am: