Հարավային Կովկասը կարող է դառնալ տարածաշրջանային խաղաղության և կայունության կենտրոն. Կավելաշվիլի

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին համոզմունք է հայտնել, որ Հարավային Կովկասը կարող է դառնալ տարածաշրջանային խաղաղության և կայունության կենտրոն:

«Ես շատ գոհ եմ հարևան երկրների ղեկավարների հետ իմ հանդիպումներից։ Հարավային Կովկասը տարածաշրջանում օազիս դառնալու ներուժ ունի»,- ասել է Կավելաշվիլին Վրաստանի հանրային հեռուստաընկերության եթերում՝ խոսելով Հայաստան և Ադրբեջան կատարած իր այցերի մասին։

Նրա խոսքով՝ բոլոր երկրները գիտակցում են, թե որքան կարևոր է Հարավային Կովկասում խաղաղությունը առաջնահերթություն դարձնելը ոչ միայն տարածաշրջանի, այլև միջազգային այլ դերակատարների համար:

Կավելաշվիլու խոսքով՝ գլխավորը ոչ թե հակամարտությունները շարունակելն է, այլ դեպի ներդրումներ, տնտեսական զարգացում և հարաբերությունների կարգավորում շարժվելը:

Related posts

Ես շատ զարմացա, երբ բանակցությունների ֆոնին թիրախավորվեց Կիևը. Թրամփ

Արթիկում շուքով նշվել է համայնքային Վերջին զանգը

Մասկի մատուցած ծառայությունն ԱՄՆ-ին աննախադեպ է ժամանակակից պատմության մեջ. Թրամփ