Ես շատ զարմացա, երբ բանակցությունների ֆոնին թիրախավորվեց Կիևը. Թրամփ

Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ հիասթափված է Ուկրաինային Ռուսաստանի հարվածներից: Միևնույն ժամանակ, նա չի քննադատել Վլադիմիր Պուտինին:
«Ես շատ զարմացա, երբ թիրախավորվեց Կիևը՝ այն էլ ընթացող բանակցությունների ֆոնին, որոնք, իմ կարծիքով, կարող էին լավ արդյունք տալ։ Մենք պատրաստվում էինք լուծել խնդիրը, բայց հանկարծ հրթիռները հարվածեցին ուկրաինական քաղաքներին, մարդիկ զոհվեցին»,- մտահոգություն է հայտնել ԱՄՆ նախագահը։
Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում լրագրողի նկատառմանը, որ Ռուսաստանի նախագահը շատ համառ մարդ է, Թրամփը հավելել է՝ Վոլոդիմիր Զելենսկին «նույնպես համառ է»։
Նա անդրադարձել է Իրանի և Գազայի շուրջ ստեղծված իրավիճակին: «Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը մոտ են համաձայնությանը: Իրանի հետ էլ միջուկային գործարք կնքելու հնարավորություն կա»,- ասել է Թրամփը:

Related posts

Մի՛ այրեք խոզանը․ ՇՄ նախարարությունը զգուշացնում է

«Սա իմ երկիրն է, իմ հողը և վերջ»․ մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր Լորիս Ճգնավորյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել

Տեղի է ունեցել ԶՈՒ-ում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը