Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները

Ուկրաինական կողմը հայտնել է, որ ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Դնեպրոպետրովսկի շրջանի էներգետիկ օբյեկտներին․ դրանք լրջորեն վնասվել են։ Գիշերային հարվածների հետևանքով տուժել են «Դնեպրի էլեկտրացանցերի» երկու օբյեկտ։

Դրանցից մեկում մասնագետները գրեթե երկու օր աշխատել են նախորդ հարձակումից հետո աշխատանքի վերականգնման ուղղությամբ։ Դնեպրի և Կամենսկի շրջանների զգալի մասը, ինչպես նաև Դնեպրի և Նովոմոսկովսկի շրջանները հոսանքազրկվել են։ Լրատվամիջոցները հայտնել են նաև մայրաքաղաք Կիևում հոսանքազրկումների մասին։

Ռուսական ուժերը ԱԹՍ-ներով հարվածել են նաև Խարկովին․ առնվազն 5 մարդ է տուժել, վնասվել են բնակելի տներ։ Պոլտավայի շրջանում ռուսական հարվածների հետևանքով հրդեհ է բռնկվել մասնավոր արդյունաբերական ձեռնարկության տարածքում։

Ուկրաինական անօդաչուներն էլ հարվածներ են հասցրել Բաշկորտոստանին։ Ուֆայում հարվածի թիրախ է դարձել նավթավերամշակման գործարանը։ Նշվում է, որ խոսքը «Բաշնեֆտ. Նովօյլ» օբյեկտի մասին է։ Քաղաքի բնակիչները նաև հայտնել են հրդեհների և պայթյունների մասին, սակայն շրջանի իշխանությունները հարձակումն ու դրա հետևանքները չեն հաստատել։

Նշվում է, որ «Բաշնեֆտ» նավթավերամշակման գործարանը Բաշկորտոստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկն է, որը մտնում է «Ռոսնեֆտի» կազմի մեջ։ Ընկերությունը տարեկան վերամշակում է մոտ 6,5 միլիոն տոննա նավթ, արտադրում է բենզին, դիզելային վառելիք, կերոսին և այլ նավթամթերքներ։

Related posts

Կրթական բարեփոխումներից մինչև արհեստական բանականության վտանգներ. միջազգային գիտաժողով՝ ՇՊՀ-ում

Մհեր Գրիգորյանը Արփինե Սարգսյանի հետ մասնակցել են «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնի բացմանը

Ծանրամարտի ԱԱ․ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարը վնասվածքի պատճառով