Արամ Ղազարյանը Լոռու մարզպետի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել

Արամ Ղազարյանը Լոռու մարզպետի պաշտոնից ազատվելու դիում է ներկայացրել։

«Տեղեկացնում եմ, որ հրաժարական եմ տալիս Լոռու մարզպետի պաշտոնից և դադարեցնում եմ իմ քաղաքական և կուսակցական գործունեությունը։ Այս որոշումը պայմանավորված է այլ աշխատանքի անցնելու հանգամանքով, որի վերաբերյալ պատշաճ կարգով և սահմանված ժամկետներում հանդես կգան իրավասու մարմինները։

Հատուկ երախտագիտություն եմ ուզում հայտնել ՀՀ վարչապետին՝ վստահության և այն մեծ պատվի համար, որ հնարավորություն տվեց ծառայելու իմ հարզատ Լոռու մարզին՝ որպես մարզպետ։

Խորին շնորհակալություն եմ հայտնում Լոռու մարզի իմ սիրելի բնակիչներին՝ վստահության և աջակցության համար, մարզպետի աշխատակազմին և համայնքապետերին՝ համատեղ աշխատանքի և նվիրվածության համար, իմ գործընկեր մարզպետներին, ինչպես նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին ու նրա տեղակալներին՝ գործընկերային և արդյունավետ համագործակցության համար։

Անհատական շնորհակալություն եմ հայտնում գործադիր և օրենսդիր իշխանության իմ գործընկերներին՝ շարունակական աջակցության և կառուցողական փոխհարաբերությունների համար, ինչպես նաև մեր կուսակից ընկերներին՝ միասնական աշխատանքի և գաղափարական համախմբվածության համար»,- գրել է նա սոցցանցերի իր էջում։

Related posts

Ակնհայտ տեռորիստական ակտի նախապատրաստում էր, չենք կարող տարբերություն դնել սրա և Հոկտեմբերի 27-ի մեջ. Սիմոնյան

Նրանք մասշտաբային մարդասպանության մի ալիք էին նախաձեռնում, աներևակայելի չափի ու ձևի․ սրան իսկապես անհնար է անհամաչափ արձագանքել․ Աշոտ Փաշինյան

Մ15 ԵԱ. 3 ազատ ոճային ըմբիշ դուրս է եկել եզրափակիչ