ԵՄ-ն Հայաստանի ու Ադրբեջանի սահման փաստերի հավաքագրման առաքելություն ուղարկելու որոշում է ընդունել. Միրզոյան

ԵՄ-ն Հայաստանի ու Ադրբեջանի սահման առաքելություն ուղարկելու որոշում է ընդունել: Այս մասին Մոսկվայում հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ Պրահայում հանդիպում է կազմակերպվել, որտեղ համաձայնության են եկել, որ ԵՄ առաքելությունը կայցելի Հայաստան` փաստերին ծանոթանալու համար, հետո, հավանաբար, նրանք զեկույցով հանդես կգան»,- ռուս գործընկերոջ` Սերգեյ Լավրովի հետ հանդիպման մեկնարկին ասել է Միրզոյանը:

«Ինձ հենց նոր տեղեկացրեցին, որ կարծես թե ԵՄ-ն fact-finding առաքելություն (փաստերի հավաքագրման առաքելություն) ուղարկելու որոշում ունի արդեն»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը:

Related posts

Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններ վարելու. Կիսլիցա

Տելեգրամի միջոցով 5 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Զանգերի կենտրոնի վերաբերյալ քրեական վարույթով ևս մեկ անձի մասով նախաքննությունն ավարտվել է