Շիրակի մարզի պարեկներն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Շիրակի մարզի պարեկները հոկտեմբերի 9-ին հերթական անգամ հայտնաբերել են թմրանյութ: Ժամը 23.50-ին Գյումրու Գարեգին Նժդեհի հրապարակում նրանք ձերբակալել են «Ֆորդ» մակնիշի մի մեքենայի վարորդի ու տեղափոխել ոստիկանության Կումայրիի բաժին: Բաժնում 25-ամյա գյումրեցի երիտասարդը ներկայացրել է ծխախոտի տուփ, որի մեջ կաթուցիչ ու փայլաթիթեղով փաթեթավորված զանգվածներ էին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է ծխախոտի ևս մեկ տուփ, որի մեջ նույնպես փաթեթ էր ու կաթուցիչ:
Երիտասարդը հայտնել է, որ թմրամիջոցներներն իրենն են, տուփերից մեկում կանեփ է, որը քաղել է անձամբ` վայրաճ թփերից, իսկ մյուսում «շոկո» տեսակի թմրամիջոց է, որը պատվիրել և ստացել է սոցցանցի միջոցով:
Երիտասարդը ներկայացվել է քննչական մարմին, հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ