ԵՄ-ն Հայաստանին է փոխանցել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը

Նոյեմբերի 5-ին Հայաստան կատարած այցի ընթացում Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները Վիզաների ազատականացման շուրջ երկխոսության հարցերով հայկական կողմի բարձրաստիճան պաշտոնյա, ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին է հանձնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

Հանձնման արարողությունը տեղի է ունեցել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ներկայությամբ։
Վիզաների ազատականացման շուրջ երկխոսության հարցերով հայկական կողմի բարձրաստիճան պաշտոնյա, ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ստանալով փաստաթուղթը, նշել է, որ այն Հայաստանի և Եվրոպական միության գործընկերության կարևոր փուլ է և արդեն ձևավորել է լայն հանրային ուշադրություն ու ակնկալիքներ։
Կողմերը գոհունակությամբ ընդգծել են այս ուղղությամբ մինչ օրս գրանցած առաջընթացը և փաստել, որ ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի պաշտոնական հանձնումը երկկողմ իրական ջանքերի ապացույցն է։
Վերահաստատվել է հայկական կողմի հանձնառությունը ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացմանը, որի վերջնարդյունքը ՀՀ քաղաքացիների համար Եվրոպական
միություն արժանապատիվ, անվտանգ և դյուրին ճամփորդության հնարավորությունների ապահովումն է։
Միջոցառումից հետո Լուխներն ու Սարգսյանը հանդես են եկել ասուլիսով և պատասխանել լրագրողների հարցերին։
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը:

Related posts

Բարձր ենք գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները. Կամբոջայի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանին

Ակնկալել անթերի աշխատանք` հնարավոր չէ. Դավիթ Խուդաթյան

ԶԼՄ-ներում Ադրբեջանի ղեկավարության հասցեին uադրիչ հայտարարությունների համար ՌԴ դեսպանին բողոքի նոտա է հանձնվել