ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը մասնակցել է Եվրոպական ներդրումային բանկի և ՀՀ ԿԲ-ի միջև ֆինանսավորման պայմանագրի ստորագրման արարողությանը

ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը հոկտեմբերի 28-ին մասնակցել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) և Հայաստանի կենտրոնական բանկի միջև 100 մլն եվրոյի ֆինանսավորման պայմանագրի ստորագրման արարողությանը։ Այս մասին տեղեկանում ենք  ՀՀ-ում ԵՄ դեսպանությունից։
Գործընթացը նպատակ ունի ընդլայնել Հայաստանի միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ), ինչպես նաև՝ միջին կապիտալ ունեցող ընկերությունների ֆինանսական հասանելիությունը։
Նոր վարկային գիծը, որը երաշխավորված է Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամի (EFSD+) կողմից, կտրամադրվի տեղական ֆինանսական հաստատությունների միջոցով՝ «Գերմանահայկական հիմնադրամ»-ի աջակցությամբ։
Վարկային նոր գիծը կաջակցի մոտ 300 ձեռնարկության և կպահպանի շուրջ 14 000 աշխատատեղ, հատկապես խթանելով կանաչ ներդրումները, կանանց ղեկավարած բիզնեսները և Երևանից դուրս գործող ձեռնարկությունները։
Իր ելույթում դեսպան Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի հանձնառությունը՝ նպաստելու Հայաստանում կայուն, ներառական և մրցունակ տնտեսության ձևավորմանը՝ ընդգծելով, որ ֆինանսական հասանելիությունն առանցքային նշանակություն ունի մասնավոր հատվածի աճի և նորարարության համար։
Այս նոր նախաձեռնությունը հիմնված է ԵՄ-ի և ԵՆԲ-ի երկարամյա համագործակցության վրա՝ Հայաստանի կենտրոնական բանկի հետ համատեղ, որի շրջանակում արդեն իսկ ավելի քան 220 միլիոն եվրո է ուղղվել հայկական բիզնեսներին։ Այն զգալիորեն նպաստել է երկրի տնտեսական կայունության ամրապնդմանը և աջակցել Հայաստանի զարգացման առաջնահերթություններին՝ ԵՄ-ի Արևելյան գործընկերության տնտեսական և ներդրումային ծրագրի շրջանակում։

Related posts

Երեկ Գեղարքունիքում ձերբակալված ԿԳՄՍ վարչության պետին և դպրոցի տնօրեններից մեկին կալանավորել են, ևս մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք խափանման միջոցը

Սուրեն Պապիկյանը ՊՆ զորամասերից մեկում նախաճաշել է զինվորների հետ

Ծովինար Վարդանյանն ընտրվել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ