Արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարը ավարտում է իր աշխատանքային գործունեությունը

Արդարադատության նախարարությունում ազատում է եղել, այս մասին  Iravaban.net-ը տեղեկանում է նախարարության աշխատակազմի ղեկավար Էդգար Հովսեփյանի ֆեյսբուքյան էջից․

«Հարգելի գործընկերներ, ընկերներ, հարազատներ,

Վաղը ավարտում եմ իմ աշխատանքային գործունեությունը, որպես Արդարադատության նախարարության նախարարի աշխատակազմի ղեկավար: Նաև ավարտում եմ իմ՝ արդեն 6 տարվա պետական համակարգում աշխատանքս: Պետական համակարգում աշխատել եմ Պետական եկամուտների կոմիտեում և Արդարադատության նախարարությունում: Կյանքիս այս վեց տարիների  ամենօրյա քրտնաջան և նվիրված աշխատանքս ծառայել են հայրենիքիս, հայրենիքիս զարգացմանը և պետականաշինության կայացմանը՝որը կատարել եմ բարձր պատասխանատվությամբ և պատվի զգացումով: Ակտիվորեն մասնակցել եմ իմ ոլորտին վերաբերվող կառավարության որդեգրած ծրագրերի իրականացմանը: Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության Վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանին պաշտոնի նշանակման և վստահության համար: Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Ռուստամ Բադասյանին՝ առաջնորդելու, ղեկավարելու և վստահության համար: Իր ղեկավարման ներքո աշխատել եմ 5 տարի: Շնորհակալություն եմ հայտնում Կառավարության իմ բոլոր գործընկերներին:

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, որոնց հետ աշխատել եմ՝ վստահության, ընկերական վերաբերմունքի և միասին անցած ճանապարհի համար։ Իմ շատ ու շատ գործընկերներ Ինձ համար  արդեն դարձել են ընկերներ: Արժևորում եմ ամեն մի օր և ամեն մի փորձ, որ անցել ենք միասին»։

Related posts

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ

Իսրայելի զինված ուժերը հարվածել են Լիբանանի հարավին

Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը