Դեսպանությունը Գազայի գոտու ՀՀ քաղաքացիներին կոչ է անում մնալ կացության վայրերում

Իսրայելում ՀՀ դեսպանությունը Գազայի գոտու անմիջական հարևանությամբ գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ է անում հետևել թիկունքի հրամանատարության հրահանգներին և մնալ իրենց կացության վայրերում։ Այս մասին հայտնում են Իսրայելում ՀՀ դեսպանությունից։

«Դեսպանությունը մշտական կապի մեջ է իսրայելյան իշխանությունների և ՀՀ ԱԳՆ հետ և նոր զարգացումների դեպքում կիրազեկի ՀՀ քաղաքացիներին»,–ասվում է դեսպանատան հայտարարության մեջ։

Related posts

Բուհերում շուրջ 400 մլն դրամի գերավճար է ձևավորվել․ 67 մլն դրամ վերադարձվել է շահառուներին. ՊՎԾ

Նիկոլ Փաշինյանը ներկա է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնին

Քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել