ՄԱԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել հումանիտար մուտք ապահովել Գազայի հատված

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել ապահովել մարդասիրական կազմակերպությունների մուտքը Գազայի հատված: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, Գուտերեշն իր վրդովմունքն է արտահայտել Գազայի հատվածը շրջափակելու Իսրայելի որոշման վերաբերյալ։

«Մինչ այս ռազմական գործողությունները Գազայի հատվածում հումանիտար իրավիճակը չափազանց ծանր էր, այժմ այն կվատթարանա երկրաչափական արագությամբ»,-ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

Նրա խոսքով՝ շտապ անհրաժեշտ են բժշկական սարքավորումներ, սնունդ, վառելիք և այլ մարդասիրական պարագաներ, ինչպես նաև հումանիտար անձնակազմի հասանելիություն:

«Անհրաժեշտ է դյուրացնել Գազայի հատվածին օգնության և մատակարարումների առաքումը, և ՄԱԿ-ը կշարունակի ջանքեր գործադրել այդ կարիքները բավարարելուն ուղղված օգնություն տրամադրելու համար», – հավելել է Գուտերեշը:

Related posts

Միկա Բադալյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ

Վարչապետ Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է. Կոբախիձե