Դամասկոսում Իրանի դեսպանության աշխատակից է զոհվել

Դամասկոսում Իրանի դեսպանության աշխատակիցը զոհվել է դեկտեմբերի 15-ին իր ավտոմեքենայի գնդակոծության հետևանքով: Այդ մասին հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղաեին:

«Կիրակի օրը՝ դեկտեմբերի 15-ին, ահաբեկչական ուժերը գնդակոծել են Դամասկոսում Իրանի դեսպանության աշխատակից Սեյեդ Դաուդ Բիտարաֆի մեքենան, նա զոհվել է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Բաղաեին ցավակցություն է հայտնել զոհվածի ընտանիքին:

Related posts

Ադրբեջանի պետ​​անվտանգության ծառայությունը հակաահաբեկչական գործողություններ է իրականացրել հինգ երկրում. ձերբակալվել է 11 անձ

ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ֆրանկֆուրտ