Գյումրիում և Փարաքարում քվեարկությունն ավարտվել է

Քվեարկությունը 20:00-ին ավարտվել է:

«Ձայների հաշվարկին կարող եք հետևել ԿԸՀ կայքի միջոցով՝ բոլոր 98 տեղամասերից»,- նշում են ԿԸՀ-ից:

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Փարաքար և Շիրակի մարզի Գյումրի համայնքներում այսօր տեղի ունեցան ավագանու արտահերթ ընտրություններ։

Փարաքար համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերը վիճակահանության արդյունքում ստացել էին հետևյալ հերթական համարները՝

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 1,

«Միասնություն» կուսակցությունների դաշինք՝ 2,

«Ազգային առաջընթաց» կուսակցություն՝ 3,

«Կայունություն» կուսակցություն՝ 4։

Գյումրի համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները ստացել էին հետևյալ հերթական համարները՝

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 1,

Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ 2,

«Ապրելու երկիր» կուսակցություն՝ 3,

«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 4,

Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն՝ 5,

«Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք՝ 6,

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն՝ 7,

«Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք՝ 8,

«Իմ հզոր համայնք»՝ 9։

Related posts

ՀԷՑ-ը հունվար-սեպտեմբեր ամիսներին երկու անգամ ավելի հարկ է վճարել ՀՀ պետական բյուջե, քան 2023-ի նույն ժամանակահատվածում. Ռոմանոս Պետրոսյան

Կալանավորված անձը դատարանի շենքից դիմել է փախուստի. ՆԳՆ

Հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 27.8 մլրդ դրամ հավելուրդով