Գյումրիում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով զոհվել է ռուս զինծառայող

Գյումրիում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով զոհվել է Գյումրիում ռուսական ռազմաբազայի զինծառայող:«ՌԻԱ Նովոստի»-ին այս մասին հայտնել է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:

«Գյումրիի կայազորի հրամանատարությունը Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների հետ համատեղ ստուգում է անցկացնում Գյումրի քաղաքի շրջանցիկ ճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի փաստով ՝ ռուսական ռազմակայանի պայմանագրային զինծառայողի մասնակցությամբ»,-նշել է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:

ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից նաև հայտնել են, որ դեպքի վայրից ստացված զեկույցի համաձայն ՝ 2021 թվականի հունվարի 23-ին, ժամը 5: 30-ի սահմաններում, արձակուրդում գտնվող պայմանագրային զինծառայողը կորցրել է իր անձնական մեքենայի կառավարումը և բախվել է չնախատեսված վայրում կայանված բեռնատարին:

«Վթարի հետեւանքով ավտոմեքենան այրվել է: Զինծառայողը ստացած վնասվածքներից տեղում մահացել է», – ասել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:

Related posts

«Մենք ձեր կարիքը շատ ունենք»․ առողջապահության նախարարությունը աշխատանքի է հրավիրում արտերկրում ուսումն ավարտած երիտասարդներին

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրшվորներ

Բիշքեկում տեղի ունեցավ համաշխարհային քոչվորական խաղերի բացման արարողությունը, Հայաստանի մարզիկները ևս խաղերին մասնակցում են. Փաշինյան