Գյումրիում այրվել է ավտոտնակ, մեքենա, կենցաղային իրեր

Սեպտեմբերի 5-ին, ժամը 22:30-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Անի թաղամասի 7-րդ փողոցի թիվ 4 շենքի բակում այրվում է ավտոտնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:53-ին, մարվել՝ 23:25-ին: Այրվել են ավտոտնակը, ավտոտնակում կայանած «Mercedes-Benz E320» մակնիշի ավտոմեքենան և կենցաղային իրեր։

Related posts

15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ» բեռնատարը․ բուժառուն մահացել է, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Պայթյուն՝ Խաչփառ բնակավայրի գործող գազալցակայանում. «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնի