Բելառուսը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի հերթական սրման վերաբերյալ

Բելառուսում տագնապով են հետևում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի հերթական սրմանը՝ հայտնել են Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունից:

«Կոչ ենք անում բարեկամ Ադրբեջանի և բարեկամ Հայաստանի ղեկավարությանը զսպվածություն ցուցաբերել և պահպանել նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները: Ելնում ենք նրանից, որ ցանկացած հակամարտություն կարող է և պետք է լուծվի բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով»,- նշված է հայտարարության մեջ։

Գերատեսչությունում նշել են, որ Բելառուսը կշարունակի բոլոր հասանելի ձևաչափերում ջանքեր գործադրել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու համար:

Related posts

Անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրա

Չեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»

Սեպտեմբերի 12-17-ը սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ