Արցախում համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ ավելի քան կես միլիոն դրամի հափշտակություն է կատարվել

Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունից հայտնում են, որ նոյեմբերի 14-ին ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն է ստացվել` Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի 41-ամյա բնակիչ Ա. Գ.-ի դիմումն այն մասին, որ նոյեմբերի 2-4-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը համացանցով` համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, իր և 36-ամյա կնոջ՝ Ռ.Գ.-ի անվամբ «Արցախբանկ» ՓԲ ընկերությունում բացված քարտային հաշիվներից, առանց իրենց իմացության ընդհանուր՝ 575.000 ՀՀ դրամ է փոխանցել Ա. Գ.-ի անձնական տվյալներով նույնականացված Adjarabet բուքմեյքերական ընկերության խաղային հաշվին։

Նույն խաղային հաշվից կանխիկացնելու եղանակով գումարը հափշտակվել է, որի հետևանքով ամուսիններին պատճառվել է խոշոր չափի գույքային վնաս:

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը։

Տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը ևս մեկ անգամ հորդորում և զգուշացնում է քաղաքացիներին. կիբեռհանցագործություններից ապահովագրվելու նպատակովգաղտնի պահել բանկային քարտի ծածկագիրը, համակարգչային տիրույթում ցուցաբերել զգոնություն։

📌 Հափշտակություն`համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ…

Опубликовано ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն Понедельник, 14 ноября 2022 г.

Related posts

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ

Իսրայելի զինված ուժերը հարվածել են Լիբանանի հարավին