Հայաստան է ժամանել Իսպանիայի Սոֆիա թագուհին

Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիան հոկտեմբերի 27-ին ժամանել է Հայաստանի Հանրապետություն:

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում Նորին Մեծությանը դիմավորել է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Թագուհու այցը Հայաստան կտևի մինչև հոկտեմբերի 29-ը։

Այցի շրջանակում Նորին Մեծությունը կմասնակցի Արքայազն Թալալի անվան մարդկային զարգացման միջազգային մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությանը, ինչպես նաև կայցելի Հայաստանի պատմամշակութային վայրեր և կմասնակցի մշակութային ու Հայաստան֊Իսպանիա բարեկամական կապերին նվիրված միջոցառումների:

 

Related posts

Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել ԱԺ նախագահն ու պատգամավորները

Փոխվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի լոգոն

Կարեն Ասլանյանը դարձել է Ըմբշամարտի աշխարհի չեմպիոն՝ հաղթելով ադրբեջանցի մարզիկին