Արցախի ԱԺ նախագահը զինդատախազ Շուվայկինին ներկայացրել է զինադադարից հետո երկրում ստեղծված իրավիճակը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը իր նստավայրում ընդունել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված ՌԴ հարավային օկրուգի զինվորական դատախազության պատվիրակությանը, զինվորական դատախազ, գնդապետ Դմիտրի Շուվայկինի գլխավորությամբ։  Այս մասին Արթուր Թովմասյանը  հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

Ողջունելով հյուրերին ԱՀ խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է զինադադարից հետո երկրում ներքին կացության համապատկերում հումանիտար իրավիճակի, ռազմագերիների փոխանակման, անհայտ կորածների ճակատագրի, նրանց գտնվելու վայրերի և ամենակարևորը զոհվածների դիակների հանձնման շուրջ մտահոգությունները։

Շնորհակալություն հայտնելով խաղաղապահ ուժերի ներկայության համար Արցախում Արթուր Թովմասյանը հույս է հայտնել, որ այդ առաքելության շրջանակներում գործող զինվորական դատախազությունը կնպաստի Կարմիր Խաչի աշխատակիցների անվտանգ ու անխոչընդոտ գործունեությանը, իր ավանդը կունենա հանձնարարված ոլորտում։

Իր հերթին զինվորական դատախազության պատվիրակության  ղեկավար Դմիտրի Շուվայկինը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար հավաստիացրել է խաղաղապահ ուժերի կազմում իրենց ոլորտային հանձնառությունները լիարժեք, անկողմանակալ կատարելու պատրաստակամության մասին՝ պատշաճ վերահսկողություն իրականացնելով խաղաղապահ ուժերի զինանձնակազմի կանոնադրական կարգապահության նորմերի պահպանման նկատմամբ։

Հանդիպմանը ներկա են եղել ԱՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը, ԱՀ զինվորական դատախազության պատասխանատու պաշտոնյաներ։

Related posts

Հաղպատի ճանապարհին՝ մոտ 30 մետր խորությամբ ձորակից դուրս բերված տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցին

Պարզվել է բարձրահարկ շենքի բակում հայտնաբերված մահացածի ինքնությունը. 15-ամյա աղջիկը նետվել է տանիքից