Լավրովն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 15-ին Ադրբեջանի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

«Նախարարները հանգամանալից քննարկել են Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության նախագահների նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության կատարման ընթացքը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման առումով: Առանձին ուշադրություն է դարձվել նշված հայտարարության կողմերի գործնական քայլերի համակարգմանը՝ ՌԴ ԶՈւ-ի խաղաղապահ զորակազմի տեղակայման և «ցամաքում» նրա աշխատանքի կազմակերպման համատեքստում»,- նշում են ՌԴ ԱԳՆ-ից:

Գերատեսչությունից նաև հայտնում են, որ Բայրամովի խնդրանքով ՌԴ ԱԳ նախարարը տեղեկացրել է նոյեմբերի 13-ին ստեղծված «Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ստեղծման մասին» Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանագրով նախատեսվող աշխատանքի հիմնական ուղղությունների մասին։

Նախարարները նաև ընդգծել են միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ակտիվ ներգրավման անհրաժեշտությունը՝ հետկոնֆլիկտային վերականգնմանը, հումանիտար խնդիրների լուծմանը, տարածաշրջանում կրոնական և մշակութային ժառանգության պահպանմանը նպաստելու նպատակով:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան