Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգվել է

Դատարանը որոշում է կայացրել ԿԳՄՍ նախկին նախարար, ՀՀԿ անդամ Արմեն Աշոտյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգել երեք ամսով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել էր, այնուհետև կալանավորվել ՀՀԿ անդամ, կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը:

Վարույթը վերաբերում է 2009-2016 թվականներն ընկած ժամանակահատվածում՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնը զբաղեցնելու հատվածում, Աշոտյանի մասնակցությամբ Բրյուսովի համալսարանին պատկանող 208 մլն 908 հզր 500 դրամ արժեքով գույքի ապօրինի օտարմանը և փողերի լվացմանը:

Հիշեցնենք՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, դրա օժանդակության, խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և դրանց օժանդակության համար ՀՀ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի՝ 2009-2016-ին ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Աշոտյանի, ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնները զբաղեցրած Գագիկ Խաչատրյանի, վերջինիս որդու՝ «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի նախկին պրոռեկտոր Արտյոմ Խաչատրյանի, ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նախկին նախագահ Վիգեն Սարգսյանի, նույն ՊՈԱԿ-ի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանի, նախկին պրոռեկտոր Արթուր Այվազյանի, ինչպես նաև վերջիններիս հետ փոխկապակցված Հարություն Թադևոսյանի («Երևան-մոլ»-ի նախկին սեփականատեր) նկատմամբ:

Related posts

Ողբերգական ավտովթար․ կան 1 զոհ, 4 տուժած

Թբիլիսիում ՌԴ քաղաքացի է սպանվել. ձերբակալվել է ՀՀ քաղաքացի

Յուրաքանչյուր ընտանիք ունի իր հարազատի ճակատագրի վերաբերյալ ճշմարտությունն իմանալու ակնկալիք. ՄԻՊ-ը՝ Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա կապակցությամբ