Արգելափակվել է Hellobit ֆինանսական բուրգի hellobitamh.com և hellobitarmenia.com կայքերի գործունեությունը. ՆԳՆ կիբեռոստիկանություն

Միջազգային համագործակցության շնորհիվ արգելափակվել է Hellobit ֆինանսական բուրգի՝ hellobitamh.com և hellobitarmenia.com դոմենային հասցեներով գործող կայքերի գործունեությունը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ կիբեռոստիկանությունից:

Արգելափակման արդյունքում տվյալ հասցեներն այլևս հասանելի չեն, ինչը միտված է կանխելու քաղաքացիների հետագա մոլորեցումն ու հնարավոր ֆինանսական վնասները:

Related posts

Առաջիկա օրերին սպասվում են անձրև, ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Կենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը է․ ԵՄ հայաստանյան գրասենյակ

9 զոհ և 3 վիրավոր. ՆԳՆ-ն՝ Օհանավան բնակավայրի մոտ տեղի ունեցած վթարի մասին