Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը գրառում է արել X-ի (նախկին Թվիթեր) իր միկրոբլոգում, որում հայտնել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ:

Միրզոյանը տեղեկացրել է՝ քննարկվել է Հարավային Կովկասում իրավիճակը, Ադրբեջանի շարունակվող ագրեսիան ընդդեմ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի:

Ընդգծվել է՝ միջազգային հասանելիության, այդ թվում՝ ՄԱԿ-ի և նրա գործակալությունների կենսական կարևորությունը ԼՂ-ում վայրագությունները կանխարգելելու նպատակով:

Related posts

ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին Հորմուզի նեղուցի շրջանում

Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 7 վագոն