Ավտովթար Հոռոմ գյուղում.կա վիրավոր

Երեկ՝ նոյեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։

Ժամը 15։35-ի սահմաններում Հոռոմ գյուղի 1-ին փողոցում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ՝ 41-ամյա Աշոտ Պասկևիչյանի վարած Mercedes մակնիշի և 45-ամյա Արման Հակոբյանի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վերջինիս ուղևոր՝ Շիրակի մարզի բնակիչ, 14-ամյա Լ. Հ-ն մարմնական վնասվածքով տեղափոխվել է Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի պարեկային ծառայության գումարտակի 2-րդ վաշտի պարեկները,  ինչպես նաև ոստիկանության Արթիկի բաժնի հերթապահ խումբը։

Վթարի փաստով Արթիկի և Անիիի քննչական բաժնում նախաձեռնվել է  քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ա. Պասկևիչյանը աշխատում է Արթիկի համայնքապետարանի բնապահպանության և գյուղատնտեսության բաժնի պետ։

Իսկ բախման հետևանքով Toyota-ն գլխիվայր շրջվել է։

Related posts

Ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով, ապա կբարձրանա 4-5 աստիճանով

ՀՀ վարչապետի ելույթը ՌԴ-ում ընթացող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով նիստին

Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտել ՀՀ հարկային օրենսգրքի մի շարք նոր կարգավորումներ